Տեսակետ

Ռուսաստանի և Արևմուտքի նկատմամբ թշնամանալը նույնպիսի անմտություն է, ինչպիսին՝ ապավինելը

Լրագրող Գևորգ Թոսունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Մեր անկախականներն, ապավինելով Արևմտյան երրորդ ուժին, թշնամություն ունեն Ռուսաստանի նկատմամբ։ Կարծում եմ՝ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի նկատմամբ թշնամանալը նույնպիսի անմտություն է, ինչպիսին նրանց ապավինելն է։ Զարմանալի է՝ ինչո՞ւ ենք մենք կարծում, որ Արևմտյան որևէ պետություն կամ Ռուսաստանը մեզ պետք է սատար լինեն։ Մենք մոռանում ենք, որ ամեն պետություն իր շահերն ունի, ինչո՞ւ պետք է որևէ պետություն իր շահերը զոհի՝ հանուն հայերի։ Ոչ մի խելացի պետություն այդպիսի զոհաբերում չի անի»։
(«Երրորդ ուժի բացառման օրենքը». Ռաֆայել Իշխանյան, 1989թ․)
*Երրորդ ուժի բացառում՝ նկատի է առնվում առանց Արևմուտքի ու Ռուսաստանի՝ մեր հարևանների հետ երկխոսություն սկսելն ու հարաբերություններ կարգավորելը, ինչպես նաև՝ պետության համար բախտորոշ պահերին սեփական ուժերին ապավինելը»։