Տեսակետ

ՊՆ-ը լրատվական բաժնում անգլերեն իմացող չկա՞

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մեր ՊՆ լրատվական բաժնում անգլերեն, ռուսերեն իմացող մեկը չկա՞, որ գոնե էջին տիրություն արվի, ու օպերատիվ լուրերը արագ տեղադրվեն։ Թե՞ մեր զոհերի ու ադրբեջանական սադրանքի մասին միայն հայկական լսարանը պետք է իմանա։
Նայեք, թե թուրքերն ինչպես են աշխատում։
Ու հետո զարմանալու ենք, թե աշխարհն ինչու գիտի Ուկրաինայի մասին, իսկ մեր մասին՝ ոչ»։