ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Միջազգային խաղաղության և արդարության համար պայքարը նրա համար չէ, որ մարդիկ կորցնեն զգոնությունն ու ձևավորեն չհիմնավորված հավատ՝ անվտանգության համակարգերի, բարեկամ պետությունների, միջազգային կառույցների ու իրավունքի նկատմամբ, այլ նրա համար, որ սովորեն աշխատացնել այդ նույն անվտանգության համակարգերը, բարեկամ պետություններին, միջազգային կառույցներն ու իրավունքը, ինչքան էլ որ դժվարությամբ դրանք գործեն։
Դրանք ինքնաշխատ երևույթներ չեն, դրանց աշխատեցնելու համար կամք ու աշխատասիրություն է պետք, ոչ թե խոսք ու նեղացկոտություն։
Այլապես՝ կրկին զոհ ենք ունենալու սահմանին, մեր հայրենիքը մեր քթի տակից տանելու են, իսկ մենք մեղավորներ ու արդարացումներ ենք փնտրելու, միջազգային իրադարձություններ ու «չար» մարդկանց, որ դասագրքերում գրելու բան ունենանք, եթե, իհարկե, դրանք կարդացող լինի։
Մի օր մենք կհասկանանք, որ վաղը խնդիր լուծելու համար այսօր պետք է աշխատենք, իսկ այսօրվա չաշխատած ամեն օրվա համար վաղը պետք է տարով վճարենք։
Մի օր մենք կհասկանանք»...