Տեսակետ

Ապացուցված է՝ Ռուսաստանը կարող է նաև չպաշտպանել Հայաստանին

Իրավաբան Աշոտ Տերտերյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Այո։ Եթե Ռուսաստանը պարտվի, Հայաստանը կարող է (կարող է, այլ ոչ թե պարտադիր է) խնդիրներ ունենալ թուրքերի հետ։
 Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ մենք թուրքերի հետ խնդիր ունեցանք նաև 2020թ․-ին, երբ Ռուսաստանը չէր պարտվել։
Այսինքն՝ ապացուցված է, որ Ռուսաստանը կարող է նաև չպաշտպանել Հայաստանին։
Ու այսքանից հետո, Հայաստանում դեռ տեսակետ կա, որը մեզ առաջարկում է նորից ու նորից՝ թուրքից վախենալով կախվել ռուսական թելից, որը պարբերաբար կտրվում է։
Այսպիսով, եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում, դա մեզ չի ապահովագրի Թուրքիայից։
Թուրքիայից առկա վտանգի նվազեցման համար, անհրաժեշտ է միջպետական ակտիվ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Արևմուտքի հետ։
Անհրաժեշտ է խաղալ։
Այլ ոչ թե երազել Ռուսաստանի հաղթանակը, այլ ոչ թե հիստերիայի մեջ ընկնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մտքից, այլ ոչ թե սպասարկել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը՝ հաճախ անվճար, հաճախ վճարվելով։
Այս ամբողջը ռուսների կողմից կազմված հայկական փիլիսոփայության հետևանքն է։
Մեր անկախ, հայ մտավոր ներուժը, պիտի կառուցի ու Հայաստանում ներդնի հայկական անկախ փիլիսոփայությունը՝ հայացքը պատմությանը, միջպետական հարաբերություններին, Թուրքիային, Ռուսաստանին»։