Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Հայաստան կոնկրետ որակյալ աշխատողների ներհոսք է։ Ընդ որում՝ դրանցից շատերը մարդիկ են, որոնք չեն զբաղեցնի հայաստանցիների աշխատատեղերը։ Քանի որ տեխնոլոգիական ոլորտում մեր մոտ ահռելի քանակի թափուր տեղեր կան։ Բացի դրանից՝ այստեղ տեղափոխվում են ամբողջական ֆիրմաներ։ Որոնց համար Հայաստանում գրանցվելը միակ ելքն ա արևմտյան պայմանագրերը պահպանել ու աշխատել շարունակելը։ Մեզ մեր կողմից մնում է նենց անել, որ էս մարդիկ չընկնեն թղթավարությունների, բյուրոկրատիայի տակ, ու որոշեն տեղափոխվել այլ՝ ավելի բարենպաստ երկիր»։