Տեսակետ

Շահում են բոլորը. ամերիկացիները ստանում են վաճառք, չինացիները՝ տեխնոլոգիաներ

Շահում են բոլորը. ամերիկացիները ստանում են վաճառք, չինացիները՝ տեխնոլոգիաներ

Բիզնես բլոգեր, մարքետոլոգ Վահագն Դիլբարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Թե ինչպես է Apple-ն իր շահերը լոբբինգ անում Չինաստանում
Apple-ի համար ԱՄՆ-ից հետ երկրորդ ամենամեծ շուկան Չինաստանն է։ Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել. ամեն ինչ սկսվել է 2016թ․-ին։ Apple-ում լավ էին հասկանում, որ չինական շուկա մտնելու համար հարկավոր է մտերմանալ երկրի կառավարության հետ, քանի որ մինչ 2016թ․ Apple-ին չինացիները նեղում էին ամեն կողմից՝ անընդհատ խնդիրներ էին ծագում Apple Pay, iCloud, App Store և iTunes-ի հետ։ 
Ամերիկացիները ստիպված էին բանակցել ու պայմանավորվել չինացիների հետ, ու անձամբ Թիմ Քուքն այցելում է Չինաստան և հանդիպում թոփ-չինովնիկներին։ Հանդիպման ժամանակ Apple-ն իր վրա վերցնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝
- Օգնել չինական արտադրողներին՝ ծանոթանալու առաջատար տեխնոլոգիաներին
- Ապահովել բարձր որակավորում ունեցող տեղական կադրերի պատրաստում
- Արտադրության մեջ օգտագործել հիմնականում չինացի մատակարարների արտադրանքը
- Համագործակցել չինական սոֆթ-ընկերությունների և տեխնոլոգիական համալսարանների հետ
- Ներդրում անել չինական տեխնոլոգիական ընկերություններում (Apple-ն արդեն 1 մլրդ դոլար ներդրել է Didi-ում, որն Uber-ի մրցակիցն է Չինաստանում) 
- Ստանձնել պարտավորություն, որ 5 տարում Չինաստանում պիտի ներդրվի 275 մլրդ դոլար գումար
- Վիճելի կղզի համարվող Սենկակուն ներառվի Apple Maps-ում ավելի շատ, քան իրականում կա։ Այս կետի շնորհիվ էլ կառավարությունը թույլ է տալիս՝ երկրում վաճառել Apple Watch-ը։
Այս ամենի դիմաց Apple-ն ստանալու է Չինաստանի կառավարության աջակցությունը։ 
Այսպիսով, Apple-ը հետևում է Չինաստանի օրենքներին. պահում է տվյալները երկրի ներսում, արտահոսք չի լինում, արգելափակում է App Store-ում հայտված կեղծ լուրերի հավելվածները։ Մի խոսքով՝ անում է այնպես, ինչպես չինովնիկներն էին ուզում։ Մեծ շուկայի համար արժե նման զոհողությունների գնալ, քանի որ 2021թ․ Apple-ն ունեցել է մոտ 68 մլրդ դոլարի վաճառք Չինաստանում։ 
Շահում են բոլորը. ամերիկացիները ստանում են վաճառք, չինացիները՝ տեխնոլոգիաներ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական