Տեսակետ

Նոր ապագա «Ապագա փրոջեքթս» ընկերության համար

Նոր ապագա «Ապագա փրոջեքթս» ընկերության համար

ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ներդրումների ֆոնդը հերթական ներդրումն է իրականացնում հաջողված բիզնես-ծրագրում՝ հնարավորություն ընձեռնելով տուրիզմի բնագավառում իր կայուն տեղը զբաղեցրած «Ապագա փրոջեքթս» ընկերությանը՝ ընդլայնվել և նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել։ 
Մասնավորապես, համագործակցությունն ուղղված է լինելու «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ 2,5 կմ երկարությամբ զիփլայնի, սպորտային նոր հարթակի և լողավազանի կառուցմանը, ինչպես նաև՝ «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի համարների ավելացմանը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական