Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այ, սա արդեն վտանգավոր է: Պուտինը վավերացման համար Պետդումա է ուղարկել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի մեջ փոփոխությունները: Դրանք ընդունելու մասին արձանագրությունը ստորագրվել էր 2021թ․ սեպտեմբերի 16-ին՝ Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում: ՀԱՊԿ կայքում դրանց մասին հետևյալն է գրված․
«Также были подписаны важные документы, касающиеся развития миротворческого потенциала ОДКБ, которому мы уделяем особое внимание. Подписан Протокол о внесении изменений в Соглашение о миротворческой деятельности Организации Договора о коллективной безопасности от 6 октября 2007 года. Эти изменения предусматривают возможность задействования Миротворческих сил ОДКБ в миротворческих операциях под эгидой ООН через «координирующее государство – член ОДКБ».
Այնուամենայնիվ, ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին վերոնշյալ պայմանագրում հստակ նշված է, որ ոչ անդամ պետությունների տարածք խաղաղապահ առաքելություն հնարավոր է ուղարկել միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան որոշմամբ: Հայաստանը պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի չներքաշվի Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ»: