Տեսակետ

Կարևոր չէ՝ լավ վերջի սպասումով ես ապրում, թե՝ վատ

Կարևոր չէ՝ լավ վերջի սպասումով ես ապրում, թե՝ վատ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Այս օրերին շատ է խոսվում պատերազմի հետևանքով մեր տնտեսության համար ռիսկերի ու նաև որոշակիորեն բացվող հնարավորությունների մասին: Ռիսկերը չեզոքացնելն ու հնարավորություններն օգտագործելը պահանջելու է թե տնտեսական քաղաքականության, թե դիվանագիտության ճկունություն:
Գլխավորը «վախճանաբանական ճկունությունից» զերծ մնալն է, հատկապես՝ այն պարագայում, երբ մեր հանրային գիտակցության մեջ ամուր դրված է թերևս հենց միայն դրան «հակվածությունը»՝ ցավոք, պատմական օբյեկտիվ հիմքով, ինչպես նաև՝ արտաքին ու ներքին սուբյեկտիվ մեծ ազդեցության հետևանքով: Այդ ամենը խտացված, համակցված կերպով արտահայտվում է մեզնում ամենահաճախ տրվող հարցի մեջ՝ «բա վերջը ի՞նչ է լինելու»:
Էդ շարքից է նաև, երբ մենք Պուտինի վերջին ենք սպասում, Ռուսաստանի վերջին, ինչ-որ մեկը, երևի, սպասում է Ամերիկայի վերջին, մասսոնների, հրեաների վերջին, թուրքերի, Էրդողանի, ու՝ այդպես շարունակ:
Երևի մի 10-15 տարի առաջ կլիներ, էդ՝ «վերջն ինչ է լինելու» թեմայով մի հոդված գրեցի, որ չկա վերջ։ Վերջը հենց դա է՝ երբ անընդհատ ապրում ես ինչ-որ վերջի սպասումով: Ու կարևոր չէ՝ լավ վերջի սպասումով ես ապրում, թե՝ վատ, էդ սպասումը դառնում է հոգեբանություն ու կտրում ներկայից:
Իսկ վերջը վերջ չունի: Ընդ որում, էս հարցում հայկական հասարակական-քաղաքական միջավայրից շատ առաջ է բիզնես միջավայրը կամ դրա մի զգալի մասը, որ գործում է, աշխատում, փնտրում, գտնում է հնարավորություններ՝ ամենաբարդ պայմաններում անգամ:
Կարծում եմ՝ այդ միջավայրը պետք է մտածի ավելի մեծ հանրային պատասխանատվություն վերցնելու մասին՝ ձգտելով փոխել այն հոգեբանությունը, որ տարիների ընթացքում հանրության մոտ ձևավորել են հասարակական-քաղաքական միջավայրի դերակատարների ճնշող մեծամասնությունը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական