ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հիշեցրել է 1970թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հռչակագիրը «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին», որը միջազգային իրավունքի սկզբունքների ունիվերսալ և գործող մեկնաբանություն է ու սահմանում է, որ տարածքային ամբողջականության անխախտելիությունը կիրառելի է այն երկրների համար, որոնք հարգում և պահպանում են փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքը։
Սա չափազանց կարևոր դիրքորոշում է, որ արտահայտում է Ռուսաստանը։ Կոսովոն անկախ է ճանաչվել Սերբիայի կողմից՝ ալբանացի փոքրամասնության իրավունքների բռնաճնշման հիմնավորմամբ։ Նույն սկզբունքով՝ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ու ներկայումս ձգտում է լեգիտիմացնել Ղրիմի միավորումը, Դոնեցկի և Լուգանսկի պաշտպանությունը։ ՌԴ ԱԳ նախարարի՝ նման կեցվածքը հայկական դիվանագիտության համար բացառիկ հնարավորություն է՝ ԼՂ կարգավորման հիմքում նույնպես դնելու Ադրբեջանի դեպքում տարածքային ամբողջականության պահպանման չկիրառելիության սկզբունքը։
Այդ մասին դեռևս 2011թ․-ին եմ ասել Regnum-ին, որպես ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ»։