Տեսակետ

Որքան ձգվի պատերազմը, այնքան մեծանալու է Ուկրաինայի հաղթելու հավանականությունը

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պարտիզանական պատերազմները դաժան բան են։ Իսկ ուկրաինացին կռվող է։ Նա միշտ ունենալու է պարտիզանության համար անհրաժեշտ քանակը։ Ու որքան ձգվի պատերազմը, մեծանալու է Ուկրաինայի հաղթելու հավանականությունը, քանի որ ասիմետրիկ պատերազմներում՝ ուղիղ հարձակում - անուղղակի պաշտպանություն ստրատեգիաների համակցությամբ, փոքր կողմը հաղթում է... Այն էլ՝ երբ ասիմետրիան կրճատվել է գլոբալ մակարդակով Ռուսաստանին խեղդելու ու այնտեղ իշխանափոխության հասնելու աննախադեպ գործողություններով։ 
Մենք գործ ունենք երկու՝ միաժամանակ աշխատող կոմբինացիոն մատրիցաների հետ։ Առաջինը վերը նշվածն է։ Երկրորդը՝ ասիմետրիկ պատերազմն է աշխարհի ու Ռուսաստանի միջև: Նման ստրատեգիական համակցության դեպքում էլ հաղթում է անուղղակի ստրատեգիաներ որդեգրած մեծ կողմը։ 
Այնպես որ՝ երկու մակարդակում էլ ելքը Ռուսաստանի օգտին չի ստացվում։ Ռուսաստանի միակ շանսը ստրատեգիան փոխելը կամ պատերազմն արագ ավարտելն է, եթե կարողանա... 
Ի դեպ, 44-օրյա պատերազմի միջնամասում իմ հույսը ևս պարտիզանական անուղղակի ստրատեգիան էր մեզ համար։ Բայց դա վարում են, որպես կանոն, տեղացիները... Իսկ երբ իմացա, որ Արցախը հիմնականում տարհանվել է, այդ դեպքում անուղղակի պաշտպանության ստրատեգիայի մասին խոսելն ավելորդ էր»...