Տեսակետ

Ինքնախաբեությունը շարունակվում է

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Սովետական բանակի դոկտրինը հենված էր մի նպատակի վրա՝ անհրաժեշտության դեպքում մտնել Լիսաբոն երկու շաբաթում: Ողջ Սովետի տնտեսությունը դրա շուրջ էր կառուցված: Նույն..իսկ մակարոնը արտադրվում էր այնպես, որ նույն հաստոցներն արագ վերազինվեն` փամփուշտ արտադրելու համար: Որոշ հաշվարկներով՝ տնտեսության 80%-ը ռազմարդյունաբերության շուրջ էր կառուցված, որպեսզի, պետք եղած ժամանակ, ողջ Եվրոպան սրբելով, հասնեն Լիսաբոն: Բոլոր հնարավոր սցենարները հաշվարկված էին, քարտեզները գծված, զորքն անընդհատ պատրաստվում ու վերապատրաստվում էր՝ ըստ այդ դոկտրինի: 
Ուկրաինայում հիմա մի կողմից ՆԱՏՕ-ի` 8 տարվա ընթացքում վերապատրաստված բանակն է, մյուս կողմից՝ Սովետական բանակի ժառանգ ՌԴ ԶՈՒ-ն, ու 5 օր է՝ «Սովետը» չի կարողանում մտնել Կիև... Փաստացի ոչ մի նշանակալի քաղաք չի կարողանում մտնել:
Սովետի փլուզման բազմաթիվ պատճառներ կան, բայց, ինձ թվում է, պատճառներից մեկն ինքնախաբեությունն էր, կամ, ավելի ստույգ, ռուսի ասած` самодурство-ն»: