Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ոչ մի թիզ հող թշնամուն» գոռացողների մեծ մասը, որոնք օր ու գիշեր հայտարարում էին ու հայտարարում են այն մասին, որ թուրքն իրենց թշնամին է, և աշխարհում կատարվող ցանկացած իրադարձության նայում են հենց այդ դիտանկյունից, այսօր կրկին բոլորին բացատրում են, թե Ուկրաինան ինչ վտանգավոր թրքամոլ երկիր է։ Կարծես՝ հենց Զելենսկին է եղել «Լավրովի պլան» կոչվածի հեղինակը, և այսօր Պուտինի վարչակազմը պատժում է այդ հակահայկական կոալիցիային։
Այո, Ուկրաինան, ինչպես ցանկացած պետական միավոր, ունի իր շահերը, և այդ շահերից ելնելով՝ լավ հարաբերություններ է հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և ճիշտ է արել, բայց դա եղել է իրենց շրջանակներում, և ուկրաինա-ադրբեջանական հարաբերությունները շատ քիչ ազդեցություն են ունեցել արցախյան հիմնահարցի վրա։ Եվ եթե դուք այս պարզագույն ճշմարտությունը չհասկանաք, ապագայում կրկին կհայտնվեք նմանատիպ իրավիճակում, երբ բոլորը գործոն են, իսկ մենք՝ պատմական վախերի մեջ պարփակված աուտսայդեր»։