Տեսակետ

Ինչպե՞ս կվերաբերվեն բռնության բացահայտ քարոզ անող Էդիկ Անդրեասյանին

ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

««Չեմ կարող միանշանակ պնդել, որ Արայիկ Հարությունյանի` ազիկների ձեռքում հայտնվելը կվնասի Արցախին: Չի բացառվում, որ դա նույնիսկ նպաստի, որ Արցախի մասին հիշեն աշխարհում, Արայիկ Հարությունյանի լուսանկարը հայտնվի խոշորագույն թերթերի առաջին էջերում: Բայց այդ ճանապարհով Արցախին վնաս հասցնել ազիկները միանշանակ չեն կարող»,- գրում է դաշնակցական Էդիկ Անդրեասյանը: 
Դուք պատկերացնու՞մ եք, սույնը տիրաժավորող խմբագիրը մի քանի օր առաջ Արայիկ Հարությունյանի դիմաց նստել և ներկայացել է «Փրկություն Արցախին մտավորական խորհուրդ» ՀԿ նախաձեռնող։ Ես համոզված եմ, որ Արցախն առաջին հերթին այդ «փրկիչներից» փրկության խիստ կարիք ունի, բայց երբեք չեմ ցանկանա, որ դա տեղի ունենա նրանց և նրանց գրչակների՝ ադրբեջանական բանտում հայտնվելու գնով։ Իսկ թե Հայաստանի և Արցախի պատկան մարմիններն ինչպե՞ս կվերաբերվեն Արայիկ Հարությունյանի դեմ բռնության բացահայտ քարոզ անող Էդիկ Անդրեասյանին՝ թողնում եմ նրանց խղճին և պատասխանատվությանը»։