Տեսակետ

Ալիևը Ռուսաստանում «ղազագիր» է ստորագրել

ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Թուրքիայի հետ ռազմաքաղաքական լիակատար ինտեգրացիայից հինգ րոպե պակաս ռեժիմի մեջ, տնտեսապես լիովին ինքնաբավ, էներգակիրների հարուստ պաշարներ ունեցող և արևմտյան կորպորացիաների հետ տասնյակ միլիարդավոր դոլարների նախագծեր կառուցող երկրի նախագահին Դոնբասի անկախությունը ճանաչելուց ժամեր անց բերման են ենթարկում Կրեմլ և ստիպում, որ էներգետիկ ծրագրերը համաձայնեցնելու է իրենց հետ, Տրանսկասպյան գազատար չի կառուցելու, սպառազինություններ գնելու է իրենցից, շարունակելու է սպաներին վերապատրաստման ուղարկել Ռուսաստան, ռազմական տեխնիկան վերանորոգելու է Ռուսաստանում կամ ռուս մասնագետների միջոցով, պահպանելու և ավելի է խորացնելու ռուսաց լեզվով միջնակարգ և բարձրագույն կրթությունը, ամենակարևորը՝ ընդունում է միայն ռուս խաղաղապահների դերակատարությունը և համաձայնում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ։ 
Մի խոսքով՝ կոտրում և «ղազագիր» են ստորագրել տալիս, իսկ հայ քաղաքագետն այդ ամենից եզրակացնում է, թե Ադրբեջանը հետսովետական միակ երկիրն է, որի ինքնիշխանությունը Ռուսաստանը լիովին ճանաչում է»։