ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Զելենսկին կարող է ռուս դեսանտայինների հետ մարտում զոհվել և հերոսանալ՝ մնալով Ուկրաինայի անկախության խորհրդանիշ։ Դա կլինի Պուտինի պարտությունը։ Կարող է ստորագրել կապիտուլյացիայի ակտը, ապաստան գտնել երրորդ երկրում։ Այդ դեպքում կհերոսանա Պուտինը։
Որքան էլ արտառոց հնչի, մի իրավիճակ է, երբ հաղթող Պուտինի քաղաքական ապագան կախված է պարտվող Զելենսկու որոշումից»։