Տեսակետ

Արցախի անկախության հարցը շուտով կդառնա օրակարգային

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Շուտով հաջորդ սերիան է սկսվելու: Մարտի 18-ին բրիտանական պառլամենտում պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվի հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Առաջին ընթերցումը տեղի էր ունեցել ռուս-ուկրաինական այս սրացումից մի քանի շաբաթ առաջ` նոյեմբերի 10-ին: 
Բուն սրացումն էլ է բավականին զավեշտալի: Ռուսաստանը անվտանգության երաշխիքներ ուզեց, Արևմուտքը չտվեց: Ռուսաստանը ՆԱՏՕ-ին խնդրեց չընդլայնվել, Արևմուտքն ասաց՝ կընդլայնվենք, Ռուսաստանը Մինսկի համաձայնագրի իրագործում ուզեց, Արևմուտքն էստեղ էլ «պասլատ» արեց: 
Ռուսաստանի բոլոր քայլերին ի պատասխան՝ Արևմուտքը պնդում էր, որ Ռուսաստանը պիտի հարձակվի: Վերջում էլ Զելենսկու շուրթերով ասեցին, որ եթե չհարձակվի, Ուկրաինային միջուկային զենք կտան: 
Հասկանում եմ, որ սեփական տխմար վերլուծությունները հիմնավորելու համար մեծ գայթակղություն կա աշխարհը 500 տարի կառավարող համակարգին հիմար որակել, բայց իրականությունը շատ հեռու է դրանից: Արևմուտքը ոչ միայն գիտեր հարձակման բոլոր մանրուքները ու նույնիսկ հրապարակում էր դրանք, այլև ամեն ինչ արել է, որ այդ հարձակումը տեղի ունենա ու լինի հնարավորինս անխոչընդոտ: 
Կարծում եմ, ցեղասպանության ճանաչման օրինագծի հետ մեկտեղ, Արցախի անկախության հարցն է շուտով դառնալու օրակարգային: Իսկ այդ անկախության դեմ պայքարող ռուս-ադրբեջանական դաշինքը ևս մի ճակատ կունենա»: