«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Երեսպաշտության թատրո՞ն է սա, թե՞ ետին թվով հերոսացման չեմպիոնատ, մարդ չի հասկանում։
Մարդիկ լուրջ դեմքով էսօր ասում են, որ պատերազմի ժամանակ ը չճանաչելը դավաճանություն էր` էն դեպքում, երբ 2020թ.-ի հոկտեմբերի 12-ին իրենց կուսակցության լիազոր ներկայացուցիչը դե-ֆակտո դեմ է արտահայտվել ճանաչմանը՝ ասելով, որ ճանաչել կարելի է, եթե երաշխիք ստանանք, որ մեզնից հետո այլ պետություններ (թարգմանաբար` Ռուսաստանը) ևս կճանաչեն։ Կարճ-կոնկրետ. «եթե ռուսները պահանջեն դավաճանել, ուրեմն պետք է դավաճանել»։
Այդ քննարկման ընթացքում միակ մարդը, ով բարձրացրել է Արցախը Հայաստանին միացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գոնե ճանաչելու հարցը, եղել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչը։
Ես զզվում եմ «բա որ էն ժամանակ ասում էինք» թեզից, բայց ավելի շատ զզվում եմ գելի հետ ոչխարը խժռելու ու չոբանի հետ հոնգուր-հոնգուր լացելու երեսպաշտությունից։
Ամոթն ու պատասխանատվությունն էլ է լավ բան»։