«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Աշոտյանի լայվը նայեցի: 15 րոպե լեկցիա կարդաց անկախությունների ճանաչման թեմայով, վերջում էլ ասաց, որ էս պահին պետք է Արցախի անկախության ճանաչման հարցը մի կողմ դնել ու կենտրոնանալ Նիկոլին հեռացնելու վրա, իսկ հեռացնելուց հետո «նոր կտեսնենք` ինչ ենք անում Արցախի հետ»:
Երեկ երեկոյան էլ ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն տարածեց, որով արդարացնում էր Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը նրանով, որ դրա մեղավորը ՀՀ ներկայիս իշխանությունն է, որը փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Այս համատեքստում մի հարց տամ, Արմեն ջան: Ռուս-ադրբեջանական դաշնակցային համաձայնագրի առաջին իսկ կետի համաձայն՝ Ռուսաստանը երաշխավորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ստացվում է՝ բոլոր նրանք, ովքեր ուզում են Նիկոլին հեռացնել, որ տեսնեն՝ Արցախի հետ ինչ անեն, փաստացի դեմ են գնում ռուս-ադրբեջանական դաշինքի շահերին: Հիմա ստացվում է, որ ՀՀԿ ԳՄ-ն մի հատ էլ պիտի Աշոտյան Արմենին դատապարտի հայ-ռուսական հարաբերությունների վրա քար գցելու համա՞ր։
Ու, առհասարակ, ուզում եմ հասկանամ՝ երբ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Բեռլին ու այնտեղ ասաց, որ գաղտնիք չէ, որ Հայաստանը չունի այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար, դա ի՞նչ էր՝ հայ-ռուսական փայլուն հարաբերությունների հավաստի՞ք: Արդյո՞ք նույն փայլի հավաստիք էր այն փաստը, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Պուտինը կապ չի հաստատել Սերժ Սարգսյանի հետ:
Ես ուզում եմ հասկանալ՝ երբ Ռուսաստանի մեծ բարեկամ հանդիսացող ահաբեկիչները պլանավորում էին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցել ու Սեյրան Օհանյանին նախագահ կարգել, դա նո՞ւյնպես հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ամրության մասին էր խոսում:
Երբ Երևանում ՊՊԾ էին գրավում, ոստիկաններ գնդակահարում ու պատանդներ պահում ու չէին հանձնվում՝ ընդհուպ մինչև հանցագործներին չհամոզեցին, որ Կարեն Կարապետյանն էլ վատ Սեյրան Օհանյան չի, դա է՞լ էր հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին վկայում:
Ինձ հետաքրքիր է՝ երբ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին ասաց, որ իշխանությանը տեր է, ու հետո, Նիկոլին բանտից ազատելով, գցում ու թռչում է, դա ու՞մ շնորհքն էր` Սորոսի՞, Պետդեպի՞, մասսոնների՞, թե՞ ռեպտիլոիդների:
Սեյրան Օհանյանը, Կարենը Կարապետյանը, Օնիկը Գասպարյանը, ԱԱԾ նախկին պետը... դրանք որտեղի՞ց են ընկել, լուսնի՞ց: Լուսնից ընկել են դուզ Քոչարյանի ջեբը՞...
Տղերք, ի՞նչ եք անում: Վիզ եք դրել Պուտինին խաբել կամ ստիպել, որ ձեզ սիրի՞։ Լա՞վ եք մտածել: Տաս տարի չէր ստացվում, հիմա՞ պիտի ստացվի»։