Տեսակետ

Արցախի ԱԺ-ից Ալիևի սադրանքներին՝ ոչ մի արձագանք

ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Մեկնումեկը Ալիևի պատասխանը տալու՞ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով Արցախի ՊԲ-ի կազմացրում, զինաթափում նախատեսված չէ։ Ավելին, պարզ գրված է, որ ռուս խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով, իսկ «շփման գիծ»-ը ենթադրում է կողմերի զինված կազմավորումների առկայություն։ 
Արցախի ԱԺ-ի երեք խմբակցություն մի «լավաշ» հայտարարություն է տարածել Փաշինյանի մոտ Երևանում մի ադրբեջանցի պատգամավորի ընդունելության մասին, բայց Ալիևի սադրանքներին՝ ոչ մի արձագանք։ Երևի նրանից է, որ թշնամի երկրի ղեկավարը Մոսկվայից է խոսել, հա՞»։