Տեսակետ

Լենինը մեծագույն ծառայություն է մատուցել Ռուսական կայսրությանը

Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Լենինը մեծագույն ծառայություն է մատուցել Ռուսական կայսրության ծայրագավառների հպատակ ժողովուրդներին՝ պահպանելով նրանց վարչաքաղաքական, մշակութային և սոցիալական ամբողջությունը։ Հենց այս մոտեցումն էր ընկած միութենական պետության՝ ՍՍՀՄ հիմքում։ 
Այլընտրանքը Ստալինի մեծապետական, շովինիստական մոտեցումն էր, ինչը ենթադրում էր բոլոր միավորների մեխանիկական կցում Սովետական Ռուսաստանին։ Եթե կենտրոնական իշխանությունը առաջնորդվեր Ստալինի տեսակետով, ապա Ուկրաինան, Բելառուսը, Հայաստանը, Ադրբեջանը և Միջին Ասիայի երկրները այսօր, ամենայն հավանականությամբ, տարրալուծված կլինեին Ռուսաստանի անսահմանության մեջ։ 
Ցավոք սրտի, Լենինի այս մոտեցման նշանակությունն ու մաշտաբը գիտակցում են միայն Կրեմլում, այն էլ՝ կշտամբանքով»։