Տեսակետ

Ի՞նչ է ասում Պուտինը

Հրապարակախոս Գարեգին Միսկարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ի՞նչ է ասում Պուտինը.
- Սովետական միությունը պատմական Ռուսաստանն էր
- Սովետական միության քայքայումը արտաքին ուժերի կողմից Ռուսաստանի քայքայմանն ուղղված քայլերի արդյունք էր
- Սովետական հանրապետություններին ինքնիշխանություն տալը հակապետական քայլ էր կոմունիստների կողմից
- Ռուսաստանի դաշնությունը իրեն իրավունք է վերապահում վերականգնել կայսերական Ռուսաստանի տարածքային ամբողջությունը
- Պատմական արդարությունը վերականգնելու նպատակով Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում ուկրաինացի ժողովրդին կոռուպցիայից, ազգայնականությունից, ծայրահեղականությունից, տնտեսական ճգնաժամից փրկելու համար միացնել Ուկրաինան Ռուսաստանին
- Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ի ընդարձակումը ետսովետական տարածքում, այդ թվում նաև՝ Ուկրաինայում և Վրաստանում»։