Տեսակետ

Արցախը չպետք է նույնականացվի հետսովետական տարածքի այլ պետությունների հետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Ամեն ինչի մեջ չափ ու սահման պետք է լինի: Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչման կապակցությամբ Արայիկ Հարությունյանի ուղերձը սխալ եմ համարում: Հայկական դիվանագիտությունը պետք է մեծ ջանքեր գործադրի, որպեսզի Արցախը երբեք չնույնականացվի հետսովետական տարածքի այլ պետությունների հետ: Պատճառների մասին բազմիցս խոսել եմ: Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ Հարությունյանը հարկադրված է պարբերաբար նմանատիպ հայտարարություններով հանդես գալ, քանի որ, հավանաբար, որոշակի ազդակներ է ստանում Մոսկվայում իր հետ կապ պահող պաշտոնյաներից: 
Այնուամենայնիվ, սա դեռ չի նշանակում, որ արցախյան բոլոր պաշտոնյաներն ու գերատեսչությունները պետք է անպայմանորեն դիրքորոշում հայտնեն այս հարցի շուրջ: Շատ զգայուն ու վտանգավոր թեմա է, որից անհրաժեշտ է հնարավորինս դիստանցավորվել: Չարժե Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»: