Տեսակետ

Նրանք պարզապես չեն հասկանում, թե աշխարհում ինչ է կատարվում

Միջազգային հարաբերությունների ու անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Նրանք, ովքեր կարծում են, թե երեկվա իրադարձությունները դրական են Արցախի կարգավիճակի լուծման համար, գլխիվայր են ամեն ինչ հասկացել։ Նրանք պարզապես չեն հասկանում, թե աշխարհում ինչ է կատարվում։
Արցախը պետք էր ճանաչել 1994-ին։ Կամ այն ժամանակ, երբ աշխարհը ճանաչեց Արևելյան Թիմորը (2002) կամ Կոսովոն (2008)։ Ամենաուշը՝ 2016 կամ 2020թ. պատերազմների ընթացքում։ Այդ բոլոր հնարավորությունները այդ ժամանակների Հայաստանի իշխանությունները բաց են թողել։
Հիմա Արցախի ճանաչումը կլինի այդ հարցի վերջնական փակումը։ Միաժամանակ՝ որևէ պարագայում այն չի կարելի ընդունել / ճանաչել որպես Ադրբեջանի մաս։
Իսկ ներկայիս իրադարձությունների համատեքստում կարելի է անել միայն մի բան։ Լինել тихо воды, ниже травы.
Առայժմ այդքանը»։