ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«2021թ․ փետրվարի 21-ին ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվեցին 2021թ․ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) եռամսյակային և տարեկան նախնական տվյալները, համաձայն որոնց՝
• ՀՆԱ-ն կազմել է 6․982,8 մլրդ ՀՀ դրամ (կամ 13.9 մլրդ ԱՄՆ դոլար)
• ՀՆԱ-ի իրական աճը 2020թ․ համեմատ կազմել է 5,7%, իսկ անվանական աճը՝ շուրջ 13%: 2019թ․ համեմատ իրական աճը կազմել է՝ 2,1%, իսկ անվանական աճը՝ 6,7%:
• Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4680 ԱՄՆ դոլար (կամ 2․357․000 ՀՀ դրամ), իսկ 2020 և 2019թթ․ կազմել են՝ համապատասխանաբար 4269 ԱՄՆ դոլար և 4597 ԱՄՆ դոլար։
• Համախառն կուտակումը կազմել է 1․370,9 մլրդ դրամ, իսկ իրական աճը 2020թ․ համեմատ կազմել է 9,1%:
ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար և ԱՀԿ-ում Հայաստանի այժմյան ներկայացուցիչ Տիգրան Դավթյանն ինձ լուսանկարեց, երբ ես մեր հանդիպումն ընդհատեցի ԱՎԿ-ի հրապարակումը վայրկյան առաջ կարդալու համար»։