Տեսակետ

Ալավերդին ադամանդի վերամշակման գործարան կունենա

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ադամանդի վերամշակման գործարան` Ալավերդիում. նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ: 
Ալավերդիում այսօր դիմավորել եմ գործարար Արտակ Բաղիկյանին։ Գործարարը պատրաստվում է Ալավերդիում հիմնել ադամանդի վերամշակման գործարան։ Կարևոր է նշել, որ «Ալավերդի Դայմոնդս» ընկերությունն արդեն պետական գրանցում է ստացել։ 
Այժմ Ներդրողների աջակցման կենտրոնը դիտարկում է ներդրումային ծրագիրը, որն, ուսումնասիրությունն ավարտվելուց հետո, կփոխանցվի կառավարությանը։ Ըստ ծրագրի՝ նախատեսվում է ձեռք բերել Միքայել Նալբանդյանի անվան նախկին դպրոցի (չի գործում 19 տարի) վթարային շենքը՝ ներդրում կատարելու, շենքն ու հարակից տարածքը կապիտալ հիմնանորոգելու ու գործունեություն սկսելու պարտավորություն ստանձնելով։ 
Մեկնարկային փուլում նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ՝ ավելանալու հեռանկարով։ Տարիքային սահմանափակում չկա։ Ալավերդիում կիրականացվեն նաև սոցիալական ծրագրեր»։