«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հերթական շառը
Սոֆյա Հովսեփյանը 5-րդ ալիքի եթերում հայտարարել է, որ ԱԽ՝ 2020թ. դեկտեմբերի նիստում, որին ներկա եմ եղել նաև ես, իբր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնելու է Դիզափայտի բարձունքը, ինչպես նաև՝ Խծաբերդն ու Հին թաղերը։
Նման քննարկում մեր մասնակցությամբ որևէ հանդիպման ժամանակ տեղի չի ունեցել։ Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու է Սոֆյա Հովսեփյանը տարածում նման սուտ տեղեկություն, և ինչ օրակարգ են սպասարկում այդ սուտն ակտիվորեն տարածող տելեգրամյան ալիքներն ու կայքերը։
Զարմանալի է հետպատերազմյան շրջանում Սոֆյա Հովսեփյանի մեղադրանքները լսելը, քանի որ տիկին Հովսեփյանը լքել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը միայն 2021թ. հունվարի 9-ին, ինչը նշանակում է, որ նա «Իմ քայլ»-ի յուրաքանչյուր պատգամավորի հետ միասին համապարտ պատասխանատու է թե՛ մինչպատերազմյան շրջանի, թե՛ պատերազմի ընթացքի և թե՛ հետպատերազմյան շրջանի համար։
Վստահ ենք նաև, որ եթե պատերազմը չպարտվեինք, տիկին Հովսեփյանն այսօր էլ կլիներ իշխող ուժի անդամ և կվայելեր իշխանության բարիքները»։