Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Երկրորդ նախագահը ուղերձ է հղել Արցախի շարժման տարեդարձի առիթով: Ասում է, որ 34 տարի առաջ սկիզբ դրվեց ծանր, բայց լավ ապագա խոստացող գործընթացի, բայց այսօր շնորհավորում է ծանր ապրումներով: Առաջնորդվելով Ռոբերտ Քոչարյանի անկեղծության կանխավարկածով, այդուհանդերձ արձանագրենք, որ Արցախի նախագահի պաշտոնը թողնելուց հետո՝ գալով Հայաստանի վարչապետի, հետո նախագահի պաշտոնին, 2008 թվականից հետո նա իր կյանքը վերստին կապեց ոչ թե Արցախի հետ, ներկան ու ապագան կառուցելով այնտեղ, այլ ճանապարհորդական ու ժամանցային հարմարավետության, որի մեծ հնարավորությունը կուտակել էր պաշտոնավարման տարիներին: Ինչպես կդասավորվեր Արցախի ճակատագիրը,եթե Հայաստանում պաշտոնը թողնելուց հետո, Ռոբերտ Քոչարյանը մշտական բնակության վերադառնար Արցախ»: