ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Էլ ոնց ասի, որ հասկանաք՝ ինքը որ դաշտում է խաղում։
Խունջիկ-մունջիկ է գալիս, թե միութենական պետություն մտնենք, միակ ելքն է։
Կասկածի տակ է դնում Արցախի խնդրով բանակցությունների վերսկսումը՝ հրաշալի իմանալով, որ դրան դեմ են միայն Ադրբեջանն ու Ռուսաստանը, որը բացահայտ հայտարարել է, թե կարգավիճակը պետք է քննարկել անորոշ ապագայում։ Դե, քանի որ խաղաղապահների, տարածքների ու ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցերը «լուծվել են», մնացել է միայն կարգավիճակը, դա էլ՝ շատ հետո։ Այդ ամենը քողարկում է նրանով, թե վախենում է, որ Փաշինյանի հայտարարությունները մեր դեմ կօգտագործվեն։
Պահանջում է, որ Հայաստանը ու Արցախը խնդրի մասին շատ խոսեն, պահանջատեր լինեն, բայց չի թաքցնում, որ հայկական կողմի քչախոսությամբ ծանր բեռը դրվում է ռուսների վրա, ովքեր դե ֆակտո Արցախն իրենցով են արել... Իսկ ինքը դրանից նեղվում է, թե ինչու պետք է ռուսների վրա մնա։
Կրկին ասում է, թե 44-օրյա պատերազմը սադրել է հայկական կողմը՝ Տավուշում, դրանով կրկին մաքրելով այլ պետություններին։
Էլ ոնց ասի, որ հասկանաք...
Ընտրությունների ժամանակ եմ ասել՝ ամենավտանգավոր խորհրդարանական ընդդիմությունն ենք ունենալու. լսող չկար։ 200 հազար մարդ կուրորեն կամ թալանին վերադառնալու տենչով ընտրեց, իշխանությունն էլ շնորհավորեց։
Արանքում նորից մենք ու մեր երկիրն ենք տուժում»։