Տեսակետ

Պատրաստակամություն՝ սպասարկելու ռուսական շահերը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ըստ ամենայնի, մտածել է կամ գուցե ստացել որոշակի տեղեկատվություն, որ Ռուսաստանը որոշել է «նահանջել» ուկրաինական ուղղությունից և կարող է ուշադրությունն ավելացնել կովկասյան ուղղության վրա, և, ըստ այդմ, որոշել է հիշեցնել կամ վերհաստատել ռուսական քաղաքական ծրագրերին անվերապահ սպասարկելու՝ իր պատրաստակամությունը»: