Տեսակետ

Քոչարյանը հակասո՞ւմ է իրեն

Լրագրող Արշալույս Մղդեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Հայաստանում իշխանափոխության պահը դեռևս չի հասունացել», - ասաց Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսին՝ կրկնելով մեկ ու կես ամիս առաջվա ասուլիսում հնչեցրած իր միտքը: Նա նաև հավելեց. «Չեմ կարող պնդել, որ այսօր Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ»:
Արտահերթ ընտրություններից հետո երկրորդ նախագահն ասում էր՝ «Արտահերթ ընտրություններով երկրում ստեղծված ճգնաժամը չի կարգավորվել: Ավելին, հավանաբար մեկուկես տարի հետո լինելու են նոր արտահերթ ընտրություններ»: