Տեսակետ

Արդարադատության համակարգի արդյունավետությունը էականորեն նվազել է

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հրապարակվել է աշխարհում տնտեսական ազատության վերաբերյալ հերթական զեկույցը։
Ստորև ներկայացնեմ որոշ միտումներ առավել հակիրճ.
COVID-19-ի սահմանափակումներով պայմանավորված՝ ողջ աշխարհում, միավորների մասով, արձանագրվել է նվազում։ Մասնավորապես, նույնիսկ առաջատար Սինգապուրը ևս արձանագրել է միավորների նվազում (84,4 միավոր` նախկին 89,7-ի փոխարեն)
Հայաստանի միավորների բացարձակ փոփոխությունը արձանագրել է ավելի մեծ նվազում, ինչը հանգեցրել է նաև հարաբերական դիրքերի էական նվազման, արդյունքում՝ Հայաստանը 32-րդ տեղից տեղափոխվել է 58-րդ հորիզոնական։ 
Չնայած, ընդհանուր առմամբ, բարելավվել է կառավարության ջանքերը՝ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի տեսանկյունից, արդարադատության համակարգի արդյունավետությունը էականորեն նվազել է
Ճգնաժամերի ժամանակ բիզնեսի մոտ հավելյալ գայթակղություն է առաջանում՝ «ստվերային գործունեություն» ծավալելու։ Այս առումով՝ հարկային վարչարարությունը, ընդհանուր առմամբ, ավելի բարվոք է Հայաստանում, քանի Վրաստանում։
Ճգնաժամերի ժամանակ աշխատողների իրավունքների մասով ևս անկում է նկատվում։ Այս երևույթը ավելի խորն է Հայաստանում, քան Վրաստանում։ 
Տեղադրում եմ նաև որոշ իլյուստրատիվ պատկերներ։
#Economic_Freedom_Index_2022
Հրապարակվեցին տնտեսական ազատության համաթվի 2022թ․ տվյալները։ Չնայած ողջ աշխարհում, COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների արդյունքում, արձանագրվել է հետընթաց, բայց առաջատարը կրկին Սինգապուրն է 84,4 միավորով (նախորդ արդյունքը 89,7 միավոր էր)։
Սույն տեղեկանքում փորձել ենք ուսումնասիրել՝ ինչպիսին է իրավիճակը Հայաստանում և ԵԱՏՄ երկրներում։ ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանը և Ղազախստանն են գտնվում չափավոր ազատ երկրների խմբում։ Տես նաև նկար 1
Ինչպես նկատում ենք, ինչպես բոլոր երկրները, այնպես էլ ԵԱՏՄ երկրները արձանագրել են միավորների նվազում։ ԵԱՏՄ երկրներում այս բացարձակ փոփոխությունը արձանագրել է ավելի մեծ նվազում ինչը հանգեցրել է նաև հարաբերականորեն դիրքերի էական նվազման։ Նշվածի արդյունքում, 2022թ․ զեկույցի համաձայն, ԵԱՏՄ անդամ երկրները հետընթաց են արձանագրել՝ նաև աշխարհում իրենց զբաղեցրած դիրքերի տեսանկյունից։
Մեզ համար կարևոր է հասկանալ՝ ո՛ր ուղղություններն են առավել զգայուն՝ ազատությունների հետընթացի տեսանկյունից։ Այն, որ COVID-ով պայմանավորված սահմանափակումները էական դերակատարում ունեն՝ հետընթացի առումով, փաստում է նաև Հայաստանի և Վրաստանի տնտեսությունների ՏԱ համաթվի համեմատական վերլուծությունը /տես նկար 2/։ Իմ կարծիքով՝ Հայաստանի պարագայում այս արդյունքները վկայում են հետևյալի մասին․ 
•Չնայած, ընդհանուր առմամբ, բարելավվել է կառավարության ջանքերը՝ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի տեսանկյունից, Արդարադատության համակարգի արդյունավետությունը էականորեն նվազել է (դեղնացրած է)
•Ճգնաժամերի ժամանակ բիզնեսի մոտ հավելյալ գայթակղություն է առաջանում «ստվերային գործունեություն» ծավալելու։ Այս առումով, կարծես թե հարկային վարչարարությունը ընդհանուր առմամբ, ավելի բարվոք է Հայաստանում, քանի Վրաստանում։
•Ճգնաժամերի ժամանակ աշխատողների իրավունքների մասով ևս անկում է նկատվում։ Այս երևույթը ավելի խորն է Հայաստանում, քան Վրաստանում։ 
Հ․Գ․ Այնուհանդերձ կցանկանայինք նշել, որ համաթվերի վրա կատարված դիտարկումները անճշտության շատ մեծ տոկոս են պարունակում։