ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Դեմը դատախազի ընտրություններ են, պետք է «արդյունք» ցույց տալ… Իսկ դրա համար տպավորիչ ներկայացում է պետք՝ վառ գույներով, դերասաններով։ Բոլորը դերի մեջ են․ դատավորը՝ «վեչերնի մակիաժով», ասես՝ կառնավալի են հրավիրել, դատախազությունը՝ խրոխտ ու համարձակ, մեղադրականի ընթերցմանը «հասնող», կինոյի սիրուն տղու նման՝ խիզախ, արդարություն բերող… Մեղադրյալն էլ՝ չի հասկանում, թե ինչու են իրեն «վերՆագրել չուխոչնդոտումը»…
Ներկայացումը կատարյալ է, բոլոր կերպարները՝ համոզիչ։ Հո չե՞ն թողնի ձեռնունայն, որ նախկին դատախազը գլխիկոր թեկնածություն ներկայացնի, որ գործը փակուղի է մտցվել, ու էլ ելք չկա։ Բա պատվոգիրը Մոսկվայում հո էնպես չէի՞ն տալիս, որպես ապացույց, որ «լավ է աշխատել, լավ է աշխատում ու լավ կաշխատի»… Ափսոս, Ստանիսլավսկին չկար՝ ասեր “не верю”»...