Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հայտնել է, որ վայր է դրել լիազորությունները։
Գագիկ Սագսյանը հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ նշել է՝ պատճառները մի քանիսն են, սակայն հիմնականը այն է, որ դահուկային մարզաձևի զարգացման համար անհրաժեշտ է համապատասխան աշխատանքային մթնոլորտ։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը չի կարող լինել միակողմանի, և միայն ֆեդերացիայի նախագահ լինելով հնարավոր չէ զարգացնել տվյալ մարզաձևը։
Հիշեցնենք՝ Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի համազգեստի վրա «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն հարցում էր ուղարկել ֆեդերացիա, ինչին Սարգսյանը պատասխանել էր հետևյալ կերպ. «Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»։