Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ Firebirds AI ընկերության կողմից իրականացվող նախագծի շրջանակներում համապատասխան հզորության էլեկտրաէներգիայի տրամադրման առաջարկի վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են՝ ՀԾԿՀ, ԲԷՑ ՓԲԸ, ԷԷՀՕ ՓԲԸ, ՀՀ ՏԿԵ նախարարության,ինչպես նաև Firebirds ընկերության ներկայացուցիչները։ Ապիտոնյանը, ընդգծելով նախագծի իրականացման կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել աջակցել Firebirds AI ընկերությանը էներգետիկայի բնագավառին առնչվող հարցերում և հանձնարարել էներգետիկ համակարգի ընկերություններին համագործակցել Firebirds AI ընկերության հետ՝ դիտարկելով ընկերության առաջարկներին դրական արձագանքելու հնարավորությունները։