ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով իր անվան շուրջ տարածվող հերթական լուրերին։ Նախարարը նշել է, որ թեև ունի լարված և ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ, ստիպված է ժամանակ գտնել՝ արձագանքելու այդ հրապարակումներին։
Ավանեսյանն ընդգծել է, որ չունի Hermès ապրանքանիշի մի քանի հազար դոլար արժողությամբ գոտի։ Նրա խոսքով՝ գոտին տեղական արտադրողներից մեկի ստեղծած արտադրանք է և գնվել է Հայաստանում։ Նախարարը հավելել է, որ տվյալ լրատվամիջոցը կարող էր պարզապես հարցում ուղարկել և ստանալ պատասխան՝ իրեն սուտ տեղեկություններ վերագրելու փոխարեն։