Հասարակություն

Մեր ճանապարհները բաժանվում են, մենք դադարում ենք լինել ամուսիններ․ Անահիտ Կիրակոսյան

Մեր ճանապարհները բաժանվում են, մենք դադարում ենք լինել ամուսիններ․ Անահիտ Կիրակոսյան

Դերասանուհի, հաղորդավար Անահիտ Կիրակոսյանը և Արտակ Սարգսյանը 14 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է դերասանուհին։

«14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։

Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ։

Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով։ Երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար: Սիրելի հարազատներ, բարեկամներ և մեզ լավը կամեցող մարդիկ՝ խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից։ Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքը այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար։ Շնորհակալ եմ»,- գրել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական