Հասարակություն

Որոնք են Հայաստանի արտաքին ռիսկերը. հրապարակվել է արտաքին հետախուզական ծառայության զեկույցը

Որոնք են Հայաստանի արտաքին ռիսկերը. հրապարակվել է արտաքին հետախուզական ծառայության զեկույցը

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը` հայերեն և անգլերեն։

Ռազմաքաղաքական ռիսկերի մեծ ծառայությունը նշում է.

«Ադրբեջան-Հայաստան ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր։

Ըստ ԱՀԾ-ի՝ «Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր»։

Նշվում է, որ 2026 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտության կայուն և երկարաժամկետ հանգուցալուծումը քիչ հավանական է։ 2026 թվականին Իսրայել-Իրան փոխադարձ հարվածների կրկնվելու ռիսկը կպահպանվի՝ ընդլայնելով Հայաստանի անվտանգության խնդիրների շրջանակը։

Անդրադարձ կա նաև 2026թ. ԱԺ ընտրություններն ընդառաջ հիբրիդային սպառնալիքներին. «2026 թվականի ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, բարդ և մասշտաբային։

Հավանական է կեղծ, խեղաթյուրված կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ տեղեկատվական վնասարար գործողությունների, վնասակար կիբեռ գործողությունների իրականացումը, ինչպես նաև «գետնի վրա» գործակալական ցանցի ակտիվացումը, իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության գեներացումը, երիտասարդության և ակտիվիստական խմբերին թիրախավորող, վերջիններիս քաղաքական հայացքներն ու հայրենասիրական զգացմունքները շահագործող և մանիպուլացնող ծրագրերի կազմակերպումը»։

Զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական