Հասարակություն

Մարվել է Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը

Մարվել է Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը

Հունվարի 19-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում գտնվող խանութ-սրահի արտաքին պատին այրվում է գովազդային պաստառ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են շենքի առաջին հարկում գտնվող խանութ-սրահի պատին ամրացված ամանորյա ձևավորման պարագաները, սուրճի ապարատը, խանութի ծածկի փայտե կառուցատարրերը, 2-րդ հարկի բնակարանի պատշգամբում գտնվող կենցաղային իրեր և օդափոխման համակարգեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։34-ին, մարվել՝ 10։11-ին։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի խանութ-սրահ և 2-րդ հարկի բնակարան:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական