Հասարակություն

Զեղծարարները ներկայանում են որպես ԿԲ աշխատակից․ զգուշացում

Զեղծարարները ներկայանում են որպես ԿԲ աշխատակից․ զգուշացում

Զեղծարարների կողմից հաճախ մեր քաղաքացիներին ուղարկվում է այս լուսանկարը, նրանք ներկայանում են Կենտրոնական բանկի աշխատակից և պարտադրում են իրենց բանկային հաշիվներից հանել ամբողջ գումարը և ուղարկել արտասահամանյան այլ հաշիվներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը։ 

«Հարգելի քաղաքացիներ, իրավապահ մարմինների անունից կատարվող հեռախոսազանգերով մի փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարներին։ Զանգահարեք ոստիկանություն, ճշտեք տեղեկատվությունը և ի վերջո հարցրեք ինքներդ Ձեզ՝ ինչո՞ւ պետք է իմ գումարը, հեռախոսով անծանոթ անձի պահանջով, ուղարկեմ այլ հաշվեհամարի»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական