«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 19-ին ժամը 10։05-ից դադարեցվել է Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 16։30։