Հունվարի 19-ին, ժամը 16։51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։