Հունվարի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5217 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 194 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 228, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 739, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 26, վարելու ընթացքում ծխելու՝ 582, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 353, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 133 և 1961 այլ իրավախախտում։ 149 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 265-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 69-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 8 բեռնատար, 97-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 197-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 69 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11675 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 220 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 214 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 356, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 15 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 94, չամրակապված վարելու՝ 2971, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 154, վարելու ընթացքում ծխելու՝ 375, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 478, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 36, արագության գերազանցման՝ 1214 և 3531 այլ իրավախախտում։ 321 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 929-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 786-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 23 բեռնատար, 111-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 637-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 22 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 51 անձ։