Radar Armenia-ին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ կաշառք ստանալու պահին ձերբակալվել են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) երկու գլխավոր օպերլիազորներ։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։ Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ»,– տեղեկացրել են կոմիտեից։