Հունվարի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 635 դեպք, որից 185-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 66, թունավորման, փլուզման, ինքնասպանության փորձի՝ 4-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 2-ական, դարափուլի, քարաթափման, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, առատ ձյան, ձնաբքի՝ 7-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 6, մերկասառույցի՝ 32, կեղծ ահազանգի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 50, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 17, 190 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 167 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 335 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 192 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ: