Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու կինը՝ Լուսինե Թադևոսյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։
Օսիպյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նրանք հրավիրվել են ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: