Հասարակություն

Քննարկվել է «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը ՀՀ-ում» զեկույցը

Քննարկվել է «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը ՀՀ-ում» զեկույցը

Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը և ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչերը մասնացել են «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցի քննարկմանը, որը կյանքի էր կոչվել  «Արամինտա» կազմակերպության կողմից:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային փորձառությունները, խոցելիությունը և մարդու իրավունքների իրավիճակը։

Ռուբինա Լալայանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված աշխատանքներն՝ ուղղված աշխատավայրերում մարդու իրավունքների խնդիրներին արձագանքմանը, խտականության բացառմանը և օտարերկրացիների իրավունքների պաշտպանությանը։ 

Նա նշել է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՄԻՊ ուշադրության կենտրոնում և այդ համատեքստում պարբերաբար գործադրվում են բազմապիսի գործիքակազմեր։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական