«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում է ուժեղացված հերթապահություն։ 24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման, աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքները։
«Հարգելի վարորդներ, հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում ձյան տեղումներ են, որոշ ճանապարհներին՝ բուք, խնդրում ենք լինել առավել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից մեծ տարածություն, կտրուկ չարգելակել»։