Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պեդրո Սանչեսին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պեդրո Սանչեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Իսպանիայի Թագավորության Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։

Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին:

Այս ծանր պահին զորակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայում արագընթաց գնացքներ են բախվել։ Վթարի հետևանքով, վերջին տեղեկություններով, զոհվել էր առնվազն 39 մարդ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական