Հասարակություն

Ըստ հնդկական ԶԼՄ-ների՝ «Pinaka» հրթիռների առաջին խմբաքանակը ուղարկվել է Հայաստան

Ըստ հնդկական ԶԼՄ-ների՝ «Pinaka» հրթիռների առաջին խմբաքանակը ուղարկվել է Հայաստան

Կիրակի օրը Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարել է Solar Defence and Aerospace Limited (SDAL) Նագպուրի գործարանից՝ կառավարվող «Պինակա» հրթիռների առաջին խմբաքանակի՝ Հայաստան արտահանման մասին, հայտնում են հնդկական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ ավելի վաղ Հայաստանը 2000 ռուփի արժողությամբ պայմանագիր էր կնքել չորս Պինակա հրթիռների համար, որը ներառում էր բազմափողանի համակարգերի համար կառավարվող հրթիռների և այլ պաշտպանական սարքավորումների արտահանում։ Թնդանոթային համակարգերի մատակարարումները սկսվել էին 2023 թվականի հուլիսին և ավարտվել 2024 թվականի նոյեմբերին։ Աղբյուրները հայտնել էին, որ երբ կառավարվող հրթիռները պատրաստ լինեն, SDAL-ը դրանք կուղարկի Հայաստան։  

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական